Խճանկար

Աուտիզմը` նաեւ արտաքին միջավայրի ազդեցության հետեւանք

1 րոպեի ընթերցում

Աուտիզմը` նաեւ արտաքին միջավայրի ազդեցության հետեւանք

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել, որ արտաքին գործոնները շատ ավելի մեծ դեր ունեն աուտիզմի առաջացման հարցում, քան մինչ օրս ենթադրվում էր: Նման եզրակացության են եկել Ստենֆորդի համալսարանի գիտնականները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Doctors On-line» կազմակերպության պաշտոնական կայքը, գիտնականներն ակտիվ ուսումնասիրել են աուտիզմ առաջացնող գործոնները: Սակայն, երբ գիտնականների խումբը' Յոհամ Հոլլմայերի գլխավորությամբ, վերլուծել է մեկձվանի եւ երկձվանի երկվորյակներին, պարզվել է, որ աուտիզմի 55տոկոսը պայմանավորված է եղել արտաքին միջավայրի գործոններով, իսկ գեները պատճառ են եղել միայն 37տոկոս դեպքերում:

Իր հերթին «Kaiser Permanente Division» ընկերության անդամ Լիզա Քրոենը պարզել է, որ երեխաներն ավելի հաճախ են տառապում աուտիզմով, եթե նրանց մայրերը ծննդաբերությունից 12 ամիս առաջ ընկած ժամանակահատվածում ընդունել են հակադեպրեսանտներ: Բացառված չէ, որ երեխայի մոտ աուտիզմի առաջացման իրական պատճառը մոր թաքնված հոգեկան խանգարումն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում