Խճանկար

Անշարժացում առաջացնող հազվագյուտ հիվանդություն` Արիզոնայի եւ Մեքսիկայի սահմանին

1 րոպեի ընթերցում

Անշարժացում առաջացնող հազվագյուտ հիվանդություն` Արիզոնայի եւ Մեքսիկայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անշարժացում առաջացնող հազվագյուտ հիվանդությամբ են տառապում Արիզոնայի եւ Մեքսիկայի սահմանում ապրող ավելի քան 20 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արիզոնայի առողջապահության վարչությունը հայտարարել է, որ խոսքը գնում է Գիյեն Բարեի հիվանդության մասին, որը հայտնի է նաեւ որպես սուր պոլիռադիկուլիտ: Այս հիվանդությունը բնորոշվում է մկանային թուլությամբ, շնչառական ու գլխի մկանների անշարժությամբ: Նկատվում են ցավեր մեջքի, ուսի շրջանում:

Մահվան պատճառ կարող է լինել շնչառական անբավարարությունը, թոքախտը, սրտի կանգը, արյան վարակը:

Ընդհանուր առմամբ, հիվանդանոց է տեղափոխվել 24 մարդ, ովքեր բնակվում են Յումա շրջանում եւ Սան-Լուիս-Ռիո-Կոլորադո քաղաքում: Այժմ մասնագետները փորձում են գտնել հիվանդության աղբյուրը, որը տարածվում է օդի եւ ջրի միջոցով: Մասնագետներն ուսումնասիրում են, թե որտեղ են եղել եւ ինչ են կերել հիվանդները վերջին շրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում