Մարզային

Երկօրյա այցով Տավուշի մարզ կժամանի Կրասնոդարի մարզի պատվիրակությունը

1 րոպեի ընթերցում

ԻՋԵՒԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 30-31-ը երկօրյա պաշտոնական այցով Տավուշի մարզ է ժամանելու ՌԴ Կրասնոդարի երկրամասի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, երկու մարզերի միջեւ առկա բարեկամական հարաբերությունների շրջանակներում նախատեսվում է ստեղծել լայն փոխհամագործակցություն: Քննարկվելու են երկկողմ գործակցության տարբեր հարցեր, մասնավորապես, նախատեսվում է համագործակցել գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտներում: Հնարավոր է համագործակցություն նաեւ արդյունաբերության մեջ:

Տեղեկացնենք, որ Տավուշի մարզը, ի թիվս այլ քաղաքների եւ մարզերի, բազմամյա համագործակցային փորձ ունի Իտալիայի Ճենովա-Վենեցիա մարզի, Գերմանիայի Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում