1 րոպեի ընթերցում
ԿԱՊԱՆ, 28 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենաուշը մեկ ամսից կավարտվի Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի հիմնանորոգումը, որն իրականացվում է բրիտանահայ բարերար Կարապետ Նազարյանի կտակած 1 մլն դոլարով: Կեսդարյա պատմություն ունեցող շենքը վերակառուցվում է եւ հարմարեցվում ժամանակակից չափանիշերին: Հիմնական աշխատանքներից բացի, նորացվել են շենքի ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը, տեղադրվել են ջեռուցման եւ օդափոխման ժամանակակից սարքավորումներ, իսկ ներկայում ընթանում են ներքին հարդարման ու բարեկարգման աշխատանքներ:
Տասնհինգ ստացիոնար հիվանդի համար նախատեսված այս հիվանդանոցը շահագործումից հետո կհամարվի մարզում լավագույնը: Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հիվանդանոցի մյուս մասնաշենքերի հիմնանորոգումը եւ վերազինումը ՀԲ-ի միջոցներով արդեն մեկնարկել է' ընթանում են նախագծանախահաշվային աշխատանքները: Անորոշ է միայն Կապանի ծննդատան ճակատագիրը, որի մասնավորեցման խնդիրը դեռ օրակարգում է: Այդ պատճառով էլ մասնաշենքի հիմնանորոգման համար առայժմ գումարներ չեն տրամադրվում: