Մարզային

Լոռու մարզի ավագ դպրոցների թիվը կավելանա 6-ով

1 րոպեի ընթերցում

Լոռու մարզի ավագ դպրոցների թիվը կավելանա 6-ով

ՎԱՆԱՁՈՐ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում այս ուսումնական տարում եւս 6 դպրոց կվերափոխվի ավագ դպրոցի' համաձայն ՀՀ կառավարության որոշման: Ինչպես «Արմենպրես»-ի Լոռու մարզի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը, ավագ դպրոցների շարքը կհամալրեն Վանաձորի թիվ 13, Ալավերդու թիվ 5 եւ 8, Սպիտակի թիվ 3, Ստեփանավանի թիվ 3 եւ Տաշիրի թիվ 1 դպրոցները, իսկ նրանց հարակից դպրոցները կդառնան հիմնական, որտեղ աշակերտներն ուսումը կշարունակեն մինչեւ 9-րդ դասարան: Միաժամանակ մարզում շարունակում են գործել մի քանի միջնակարգ դպրոցներ, որտեղ ուսուցումը կշարունակվի նախկինի պես' 1-12-րդ դասարաններում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում