Եղվարդի դամբարանադաշտում հայտնաբերվել են ոսկյա եւ արծաթյա զարդեր

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի Եղվարդ գյուղի վարչական տարածքում սկսված պեղումների արդյունքում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերվել են երկու կարասային թաղում' հելլենիստական ժամանակաշրջանի' Ք.ա. 1-ին դար: «Դրանք Տիգրան Մեծի ժամանակվա թաղումներ են, հստակ թվագրվող նյութեր կան, լավագույնը' մետաղադրամներ' պարթեւական Միհրդատ 2-րդ թագավորի դիմանկարով: Մի թաղման ժամանակ դիակիզում է եղել, մյուսում դիամասնատման ծեսն է հանդես գալիս: Հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, մատանիներ, արծաթից ապարանջան, իշխանության խորհրդանիշեր, որոնք գտնվում են պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի լաբորատորիայում' մինչեւ վերջնական մաքրման, որից հետո կդրվեն ցուցադրության», - «Արմենպրես»-ի Սյունիքի թղթացկի հետ զրույցում ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, հնագետ Տիգրան Ալեքսանյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ երեկվանից վերսկսվել են պեղումները Եղվարդի տարածքում: Մեկ շաբաթ շարունակ կուսումնասիրվեն գյուղի նոր տարածքներ, կկատարվեն քարտեզագրման աշխատանքներ: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Աստղիկ Հակոբյանն արդեն զեկուցագիր է ներկայացրել իրենց կազմակերպության տնօրենին, որով խնդրել է' ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի Կապանի տարածաշրջանի գտածոները հետագայում պահպանվեն եւ ցուցադրվեն Կապանի երկրագիտական թանգարանում, առավել եւս' թանգարանը հիմնանորոգվում է եւ ունենալու է նման հնագիտական ցուցանմուշներ պահելու բոլոր պայմանները:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում