Մշակույթ

«Նոր ալիք-2011»-ի մեկնարկը` հուլիսի 26-ին

2 րոպեի ընթերցում

«Նոր ալիք-2011»-ի մեկնարկը` հուլիսի 26-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երգի միջազգային ամենամյա մրցույթն այս տարի Լատվիայի Յուրմալա քաղաքում կմեկնարկի հուլիսի 26-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքէջը, մինչեւ հուլիսի 31-ը մրցութային երեք ծրագրերում ելույթ կունենան 16 մասնակիցներ' աշխարհի 14 երկրներից: Առաջին մրցութային օրը մասնակիցները կներկայացնեն համաշխարհային հիթ, երկրորդ օրը' տվյալ երկրի հիթ, իսկ երրորդ մրցութային օրը' յուրաքանչյուր երգիչ կներկայացնի հատուկ իր համար գրված երգ' ընդ որում կլինի պրեմիերա: Մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի երգիչ Էրիկը: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը, այլք: 2010 թ-ի «Նոր ալիք»-ի հաղթող ճանաչվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը:

2002 թ-ից անցկացվող մրցույթի ստեղծման գաղափարը երաժիշտներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ այլ երկրների տաղանդավոր երգիչներին:

«Նոր ալիք»-ը մեծ աշխուժություն է առաջացնում ոչ միայն Ռուսաստանում եւ Լատվիայում, այլեւ ԱՊՀ եւ այլ երկրներում: Միլիոնավոր հեռուստադիտողների հետաքրքրասիրությունը, ինչպես նաեւ համերգային ծրագիրը փաստում են, որ մրցույթը տարեցտարի դառնում է ավելի սպասված եվրոպական փառատոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում