Մարզային

Շիրակի մարզպետն առաջին կիսամյակի ընթացքում ընդունել է 207 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

ԳՅՈւՄՐԻ, 20 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզպետի մոտ ընդունելության է եղել 207 քաղաքացի, ստացվել է մարզպետին ուղղված 985-ը դիմում, 49-ը բողոք, դրանցից 47-ը կրկնակի դիմում-բողոքներ են:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանը, մարզպետի կողմից հսկողության տակ է վեցվել 809 դիմում- բողոք: «Ըստ հարցի բնույթի' դիմումների եւ բողոքների գերակշիռ մասը առողջապահական, ֆինանսական օգնության, բնակարանային, սեփականաշնորհման, հողահատկացման ուղղվածությամբ դիմումներն են: Համեմատաբար քիչ են կրթության, որդեգրման, տրանսպորտի եւ կապի, կենսաթոշակին, գյուղատնտեսության եւ այլ խնդիրներին առնչվող դիմումները»,- նշեց Ս. Գրիգորյանը: Հունիսին մարզպետը ընդունել է 21 քաղաքացու: Վերջիններս դիմել են հիմնականում բնակարանային, աշխատանքի տեղափոխման, առողջապահական ու դրամական օգնության հարցերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում