«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերը` Գյումրիում
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, «Ոսկե ծիրան» ութերորդ կինոփառատոնի շրջանակներում,նախօրեին ցուցադրվեց Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմը, որին ներկա էր ֆիլմի ռեժիսորը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գյումրիից, հաջորդ երեք օրերի ընթացքում գյումրեցիները հնարավորություն կունենան դիտելու «Բրեստի ամրոցը» (Ռուսաստան-Բելառուս) եւ «Այստեղ» ( ԱՄՆ) ֆիլմերը:
Նշենք, որ արդեն ութերորդ անգամ անցկացվող փառատոնն աչքի է ընկնում մասնակիցների թվով' 45 երկիր: Այն կրում է «Հայաստանը քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ» խորագիրը:
Որպես կանոն, Երեւանից բացի, փառատոնի շրջանակներում ֆիլմեր են ցուցադրվում նաեւ Գյումրիում: