Ըստ Ս. Շաքարյանցի` Սուդանի օրինակը կարող է լավ նախադեպ լինել ԼՂՀ-ի ճանաչման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Սուդանի օրինակը կարող է լավ նախադեպ լինել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը' ավելացնելով, որ հենց աշխարհի խոշոր պետություններն են առաջինը ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը:

Քաղաքագետի կարծիքով' Ադրբեջանը դեռ շարունակում է ապակառուցողական քաղաքականություն իրականացնել' հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն կայացած պետություն է:

«Ադրբեջանը չի գիտակցում, որ Արեւմտյան երկրները վաղուց Ադրբեջանի նավթի եւ գազի կարիքը չունեն: Դա նշանակում է, որ աշխարհին առանձնապես չի հետաքրքրում Ադրբեջանի մոտեցումները»,-ասաց Ս. Շաքարյանցը: Այն հարցին' այդ դեպքում ինչո՞ւ միջազգային հանրությունն իր հայտարարություններում կոնկրետ հասցեականություն չի ապահովում, քաղաքագետը նշեց, որ առայժմ Ադրբեջանի հետ փորձում են դիվանագիտական լեզվով խոսել' առանց կոպիտ մոտեցումների:

Անդրադառնալով բանակցային գործընթացում ԼՂՀ-ի մասնակցությանը' Ս. Շաքարյանցը նշեց, որ դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում ավարտվեն ընտրական գործընթացները: «Եթե նույնիսկ անհրաժեշտ լինի ԼՂՀ-ի մասնակցությունը հենց վաղը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ղարաբաղյան կողմը պատրաստ է դրան»,-ավելացրեց նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի լուծման ձեւաչափին, ապա քաղաքագետը նշեց, որ ձեւաչափի փոփոխություն չի լինի, խնդիրը կշարունակվի դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում