Կապանում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող բնակարանային համալիրի շինարարությունը դադարեցվել է

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եկող տարվա նոյեմբերի վերջին նախատեսված էր Կապան քաղաքում շահագործման հանձնել «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով կառուցվող առաջին բնակելին: Սակայն 2010թ. հոկտեմբերին մեկնարկած շինաշխատանքներն այս տարվա մարտի 1-ից դադարեցվել են, քանի որ կառուցվելիք շենքի հարեւանությամբ հոսող Ողջի գետի ջրերի մակարդակը սպասվածից ավելին է բարձրացել, եւ ջրերը սկսել են լցվել փորված հիմքի մեջ: Շինարարություն իրականացնող «Ինթերնեյշնլ Դիվելոփմենթ ընդ Քոնստրաքշն» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման բան չէին նախատեսել, ուստի աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են' մինչեւ ջրի մակարդակի իջնելը: «Նախատեսված է աշխատանքները վերսկսել հուլիսի վերջից: Այդ ժամանակ էլ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ' հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Հաջողության դեպքում շենքը պատրաստ կլինի 2013 թվականի սկզբներին»,- տեղեկացրեց Գ.Հովհաննիսյանը:

Ըստ իրականացվող ծրագրի' նախատեսված է կառուցել յուրաքանչյուրը 12-14 հարկանի երեք շենքից բաղկացած բնակարանային համալիր՝ 335 բնակարանով: Համալիրի շինարարությունը մեկնարկել է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացավ առաջին՝ 96 բնակարանով շենքի հիմնարկեքի արարողությունը: Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվելիք առաջին շենքի ապագա բնակիչների բնակարանների արժեքի 5 տոկոսի չափով գումար տրամադրեց՝ շինաշխատանքները սկսելու համար: Կառուցվելիք համալիրում բնակարան ձեռք բերելու համար հերթագրվել էր 200-ից ավելի ընտանիք, որոնցից 50-ը' Քաջարան քաղաքից:

Հայերեն English

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը