Վերանորոգվում է Զոլաքարի մշակույթի տունը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնակի վերանորոգման աշխատանքներ են սկսվել Զոլաքարի մշակույթի տանը: Աշխատանքի պատվիրատուն Գեղարքունիքի մարզպետարանն է, ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետբյուջեի միջոցներից: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Իշխանհատակ» ՍՊԸ-ն: Շինարարական ընկերության ղեկավար Հենրիկ Հարությունյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ շինվերանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, սակայն կազմակերպությունը պատրաստ է աշխատանքները ավարտել արդեն սեպտեմբերի առաջին տասնօրյակում: Զոլաքարի մշակույթի տան հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 28 միլիոն դրամ, որը բավականացնում է միայն շենքի մասնակի հիմնանորոգմանը: Նախատեսվում է կոսմետիկ վերանորոգում իրականացնել կառույցի մարզադահլիճն ու գրադարանը:

Այս պահին մշակույթի տան հին պատուհանների մի մասը փոխարինվում են եվրոպական պատուհաններով, հարդարվում են պատերն ու առաստաղը: Հատակը փոխարինվում է լամինատով եւ կերամոգրանիտով: Շինարարական աշխատանքներում ընդգրկված է 15 աշխատող:

Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը հավելեց, որ դեռ շատ գումար անհրաժեշտ կլինի մշակույթի տունը լիարժեք հիմնանորոգելու համար: Հին ու կիսանորոգ լինելով հանդերձ, սակայն, մշակույթի տունը բավարար չափով սպասարկում է Զոլաքար համայնքին: Այնտեղ գործում են ընտանեկան անսամբլ, խաղասրահ, ինչպես նաեւ թենիսի ու բիլիարդի սրահներ:

Հայերեն English

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը