Մարզային

Կապանում կբացվի ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա

2 րոպեի ընթերցում

Կապանում կբացվի ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա

ԿԱՊԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Այսօր ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի Սյունիք կատարած եռօրյա աշխատանքային այցի վերջին օրն է:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, դեսպանի եւ նրա ղեկավարած պատվիրակության առաջին կանգառը մարզում Գորիսն էր: Այստեղ պատվիրակությունը հանդիպել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ճանաչողական շրջայց կատարել Տաթեւի ճոպանուղով, եղել վանքում, Բակունցի տուն-թանգարանում, «Հին Գորիս» բնակատեղիում ծանոթացել պատմամշակութային հուշարձաններին: Այցի երկրորդ օրը ռուսական պատվիրակությունը' դեսպանի գլխավորությամբ, եղել է Քաջարանում, ծաղկեպսակ դրել ռուս զոհված օդաչուների գերեզմանին, որից հետո այցելել Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորամաս: Դեսպանի հաջորդ կանգառն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որտեղից էլ վերադառնալով Կապան, մարզպետարանում հանդիպել է ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման վերջում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ նկատառումների արձանագրություն, որով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ: Ստորագրվել է նաեւ համաձայնագիր' առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության վերաբերյալ:

Այսօր առավոտյան ՌԴ դեսպանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ են դրել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում եւ մեկնել Գորիս: Օրվա ընթացքում կհանդիպեն մարզպետի հետ, կլինեն Սիսիանի «Զորաց Քարեր» հնավայր-աստղադիտարանում, որով եւ կավարտեն այցը Սյունիքի մարզ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում