Մարզային

Վ. Վարդանյան. «Ախուրյան եւ Գյումրի համայնքներում շինարարական աշխատանքները որակով են կատարվում»

1 րոպեի ընթերցում

Վ. Վարդանյան. «Ախուրյան եւ Գյումրի համայնքներում շինարարական աշխատանքները որակով են կատարվում»

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան եւ Գյումրի համայնքներում պետական միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների որակի հետ կապված խնդիրներ չկան: «Գլենդել հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել մասնագիտական կառույցների հետ, որոնք իրականացնում են ընկերության կողմից կառուցվող շինությունների սեյսմիկ ուսումնասիրություն: Այս մասին երեկ լրագրողներին ասաց աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Նա նշեց, որ իր կողմից ստեղծվել է լրացուցիչ աշխատանքային խումբ, որը 15 օրը մեկ լինում է շինհրապարակներում եւ գրավոր եզրակացություն ներկայացնում: «Եզրակացության ընթացքում, եթե լինում են թերություններ, կամ բացեր, մենք քննարկում ենք, տալիս պարտադիր կատարման ժամկետ եւ նորից վերանայում: Ընդհանուր առմամբ, շինարարական որակի խնդիրներ չկան: Կարող եմ ասել, որ աշխատանքները որակով են կատարվում, եւ պետք է անենք հնարավորը, որ բնակարանները որակով եւ ժամանակին հանձնենք անօթեւաններին»,-նշեց Վ. Վարդանյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում