Սկսվել են Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 20-ից ոռոգման նպատակով սկսվել են Սեւանա լճից ջրբացթողումները: Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 20-ի որոշման' ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց կթողնվի 170 մլն խոր. մետր ջուր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ալֆրեդ Ներսիսյանը, հունիսի 20- 30-ը նախատեսված է Սեւանա լճից բաց թողնել 12 մլն խոր. մ ջուր: Այսօրվա դրությամբ արդեն բաց է թողնվել մոտ 10 մլն խոր. մետր : Հունիսի 28-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 48 մ բարձրության վրա, որը 24 սմ-ով ավել է նախորդ տարվա նույն օրվա, եւ 18սմ-ով' այս տարվա մայիսի 28-ի նիշից:

Համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմի կողմից հաստատված ժամանակացույցի' նախատեսված է հուլիսին Սեւանա լճից բաց թողնել 20 մլն խոր. մ ջուր:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները