Մարզային

Վերապատրաստվում են կապանցի մանկավարժները

1 րոպեի ընթերցում

Վերապատրաստվում են կապանցի մանկավարժները

ԿԱՊԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղում մեկնարկել են հերթական դասընթացներն այս անգամ 5-րդ եւ 6-րդ դասարանների դասղեկների համար: Դրանք կտեւեն մինչեւ հունիսի 18-ը: Քառասունչորս ժամ տեւողությամբ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է Կապանի տարածաշրջանի գյուղական ու քաղաքային դպրոցների 70 ուսուցիչ:

Նախկինում դասղեկական ժամերին քննարկվող տարաբնույթ հարցերը կանոնակարգված չէին։ Ուսուցիչները հիմնականում աշակերտների հետ հարց ու պատասխանի միջոցով շոշափում էին դասարանում ծագած այս կամ այն խնդիրը։ Իսկ հիմա մանկավարժները դասղեկական ժամերի համար կունենան ձեռնարկ' բաղկացած մի քանի բաժիններից:

«Նախկինում մենք աշխատել ենք առանց դասղեկական ձեռնարկի, որի անհրաժեշտությունը, սակայն, զգում էինք: Նոր մեթոդներին տիրապետելը կարեւոր է այսօր», - ասում է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անահիտ Տիգրանյանը: Դասղեկական ճիշտ աշխատանք, ներառական կրթություն, հանդուրժողականություն. սրանք այն հիմնական թեմաներն են, որ քննարկվում են այս դասընթացների ընթացքում: Նման ուսուցում նախատեսված է նաեւ Մեղրի տարածաշրջանի մանկավարժների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում