Շտապ օգնության 6 նոր մեքենա` Սյունիքին
1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության' առողջապահական համակարգի բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Չինաստանից Հայաստան բերված 88 շտապ օգնության մեքենաներից 6-ը տրվելու է Սյունիքի մարզին: Ինչպես «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2-ական մեքենա հատկացվելու է Կապանի եւ Մեղրիի, մեկական' Գորիսի եւ Սիսիանի բժշկական կենտրոններին:
Ներկայում 109 համայնք ունեցող Սյունիքում կա շտապ օգնության 25 մեքենա եւ 24 բրիգադ: Նույն դրամաշնորհի շրջանակներում մարզից արդեն վերապատրաստվել են շտապ օգնության 77 բժիշկներ, բուժքույրեր եւ վարորդներ: