Մարզային

Մեղրիում կկառուցվեն բնակելի շենքեր

1 րոպեի ընթերցում

Մեղրիում կկառուցվեն բնակելի շենքեր

ՄԵՂՐԻ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բնակարանային խնդրի լուծման նպատակով Մեղրիի քաղաքապետարանը Հոլանդիայի «Սոցիալական հիմնադրամ» կազմակերպության հետ «Սոցիալական բնակարանային ծրագրի» շրջանակներում կնքել է համաձայնագիր, ըստ որի' Մեղրիում կկառուցվեն բնակելի շենքեր եւ մատչելի գներով վարձով կտրվեն մեղրեցիներին:

«Հոլանդական կազմակերպությանն ենք տրամադրել քաղաքի երկու կիսակառույց շենքեր' մեկը Աբելյան, մյուսը' Արաքսաշեն թաղամասերում: Բացի այս երկու կիսակառույցներից, որոնց շինարարությունը պետք է ավարտին հասցնեն հոլանդացիները, նրանց կողմից կկառուցվի մեկ բնակելի շենք եւս: Ընդհանուր առմամբ կկառուցվի 80 բնակարան», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:

Իրականացվելիք ծրագրով բնակարանային խնդիրը Մեղրիում կլուծվի մասամբ:Նշենք, որ վերջին բնակելին քաղաքում կառուցվել է անցած դարի 80-ականների կեսերին, եւ այսօր 250-ից ավելի մեղրեցի ընտանիքներ ունեն բնակարանի կարիք: Տարեցտարի այդ ընտանիքների թիվն ավելանում է, քանի որ, ըստ վիճակագրության, վերջին տարիներին Մեղրի քաղաքում բնակչության թվի աճ է արձանագրվում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում