Նորոգվում է Մեղրիի թիվ 1 դպրոցը
1 րոպեի ընթերցում

ՄԵՂՐԻ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցներդրումների հիմնադրամի կողմից մեկնարկել են Մեղրիի թիվ 1 դպրոցի նորոգման աշխատանքները, որի համար հատկացված է 55 մլն դրամ: Քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց, որ կհիմնանորոգվի դպրոցի մարզադահլիճն ամբողջությամբ, կկատարվի նաեւ շենքի տանիքի մասնակի նորոգում:
«Մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը շինարարությունը կավարտվի, եւ այսուհետ աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի հարմարավետ պայմաններում», - ասաց քաղաքապետը:
Կարդացեք հոդվածը` English