Ա. Կասպրշիկ. «Կողմերն այսօր ավելի մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը, քան տասը տարի առաջ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կողմերն այսօր ավելի մոտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, քան տասը տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով լեհական «Nowa Europa Wschodnia»-ն (Նոր Արեւելյան Եվրոպա), նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը' շեշտելով, որ ներկայում առաջին հերթին հարկավոր է նվազեցնել պատերազմի սպառնալիքը:

«2004-ից մենք շարժվում ենք համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ, եւ այդ հարցում շատ բան է ձեռք բերվել: Փոխհամաձայնեցված առաջարկների մասին հրապարակավ հայտարարել են Մինսկի խմբի համանախագահող երկրների' Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները»,- շեշտել է դիվանագետը' պատասխանելով այն հարցին, թե ինչի է հնարավոր եղել հասնել մինչեւ այժմ:

Նրա խոսքով' մինչեւ վերջնական համաձայնագրի ստորագրումը առկա է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը: «Հատուկ կարգավիճակը չի կարող էապես տարբերվել այն կարգավճակից, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի այսօր, ուստի անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը: Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո կսկսվեն քննարկումները մանրամասների շուրջ»,- ընդգծել է Ա.Կասպրշիկը:

Անդրադառնալով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդրին' Ա.Կասպրշիկը նշել է, որ ոչինչ տեղի չի ունենում առանց Ստեփանակերտին տեղեկացնելու: «Նրանք միշտ տեղյակ են ընթացքից եւ ունեն իրենց ներդրումը բանակցային գործընթացում»,- ասել է Ա.Կասպրշիկը:

Հայերեն English Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են