Մարզային

Լոռի կայցելեն Հ. Քուշկյանն ու Կ. Կարապետյանը

1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այս ամիս աշխատանքային այցով կլինեն Լոռու մարզում: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին ասաց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, այցելությունը կապված է լինելու Վանաձորում նոր' գերժամանակակից հիվանդանոցային համալիրի կառուցման կազմակերպչական հարցերի հետ: Կառավարության որոշմամբ' օպտիմալացման ծրագրով Վանաձորի թիվ 1 եւ 2 հիվանդանոցները կմիավորվեն, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Վանաձորում հիմքից կկառուցվի լրիվ ժամանակի պահանջներին համապատասխանող առողջապահական համալիր' շենքային գերազանց պայմաններով, համալրված ժամանակակից սարքավորումներով: Ըստ Լոռու մարզպետի' Համաշխարհային բանկի կողմից հատկացվելիք գումարից բացի, ծրագրին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Կարեն Կարապետյանը: Առայժմ քննարկվում է տեղի, հողատարածքի հարցը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ առողջապահության նախարարի այցի ընթացքում նախատեսվում է հստակեցնել վայրը, որտեղ կլինի համալիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում