Խճանկար

Լոնդոնի աճուրդում վաճառքի կհանվի Մ. Սարյանի կտավը

1 րոպեի ընթերցում

Լոնդոնի աճուրդում վաճառքի կհանվի Մ. Սարյանի կտավը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը մեկնել է Լոնդոն' մասնակցելու հունիսի 7-ին անցկացվելիք «Ռուսական արվեստի աճուրդ»-ին, որտեղ վաճառքի է հանվելու նաեւ Մարտիրոս Սարյանի «Կովկասյան քաղաքի փողոց» (Թիֆլիս) կտավը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տուն-թանգարանի գիտաշխատող Բելլա Իսահակյանը, կտավը գնահատվել է 200-300 հազար եվրո եւ այդքան գումար չի կարող տրամադրել թանգարանը կամ ՀՀ մշակույթի նախարարությունը: «Մնում է միայն հուսալ, որ որեւէ հայ բարերար կգնի այն եւ կնվիրի տուն-թանգարանին»,- ասաց Բ. Իսահակյանը:

Նշենք, որ «Արթ դեյլի» ինտերնետային հանդեսը կտավը բնորոշել է որպես «բավականին հազվագյուտ գործ Սարյանի փարիզյան շրջանից»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում