Շ.Ազնավուր. «Իմ երգերում ամեն ոք գտնում է իր մասնիկը»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամենից առաջ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ «շանսոնյե» բառն անհամապատասխան է գործածվում: Ես երգերի հեղինակ-կոմպոզիտոր եմ եւ իհարկե կատարում եմ իմ երգերը»,-»մեծարգո շանսոնյե» ձեւակերպմանն արձագանքելով` «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարզազրույցն սկսեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: Ներկայացնում ենք մեծանուն արվեստագետի առաջիկա անելիքների, ծրագրված համերգային շրջագայությունների մասին հարցազրույցը:

-Մայիսի 22-ի` Ձեր ծննդյան տարեդարձի առիթով նախ շնորհավորում ենք` մաղթելով Ձեզ ամուր առողջություն, երկարակեցություն, նորանոր հաջողություններ: Ապա ցանկանում հետաքրքրվել` ի՞նչ տրամադրությամբ եք տոնել այն:

-Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների համար: Առողջությունը, երկարակեցությունն ու նոր հաջողությունները մշտապես շատ բարձր են գնահատվում: Ծննդյանս օրը նշել եմ ընտանիքիս հետ` փարիզյան մի ռեստորանում, որը շատ եմ սիրում:

-Ո՞րն եք համարում աշխարհում հռչակ վայելելու եւ այդքան շատ սիրվելու գրավականը: Ո՞րն է Ձեր ստեղծագործական ուղու լավագույն ձեռքբերումը:

-Մշտապես հիասքանչ է լսել, որ սիրված ես: Սա ամենագեղեցիկ նվերն է, որ կարող ենք ակնկալել: Կարծում եմ` իմ երգերում ամեն ոք գտնում է իր մասնիկը, ուրախության ու տխրության մեջ գտնում իր ճանապարհը` լսելով դրանք:

-Աշխարհահռչակ երգչին ե՞րբ նորից կտեսնենք բեմում եւ որտե՞ղ:

-Մի նոր համերգային շրջագայություն` «Ամբողջությամբ անձնական» (En toute intimitռ) խորագրով, կսկսի սեպտեմբերին: Փարիզի «Օլիմպիա» սրահում սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 6-ը 22 համերգ կունենամ, անմիջապես դրանից հետո ողջ Ֆրանսիայով 35 համերգով հանդես կգամ մինչեւ դեկտեմբերի 4-ը:

Նույնիսկ ավելի քան 60 տարի ստեղծագործելով ու լինելով բեմի վրա` պետք է ասեմ, որ անհամբերությամբ եմ սպասում` վերադառնալու ամենահեղինակավոր ու ամենամեծ ֆրանսիական բեմեր: Մեկ խոսքով ասած` ես հուզմունքով եմ սպասում իմ երկրպագուների հետ հանդիպմանը:

Օգտագործելով առիթը` տեղեկացնեմ նաեւ, որ իմ անձնական մենեջերը` Լեւոն Սայանը, սեպտեմբերի 28-ին կկազմակերպի հեղինակավոր համերգ «Օլիմպիա» սրահում: Այնտեղ ֆրանսիական հանրահայտ արտիստները կմիանան ինձ պաշտոնական, բարեգործական երեկոյով նշելու Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը: Այս համերգը, որը կկազմակերպվի «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիայի աջակցությամբ, կանցկացվի Ֆրանիսիայի եւ Հայաստանի նախագահներ Նիկոլա Սարկոզիի եւ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

-Ծրագրո՞ւմ եք Հայրենիք գալ: Հնարավո՞ր է, որ Հայաստանի հանդիսատեսը նորից վայելի Ձեր բարձրարվեստ երգեցողությունը:

-Հնարավոր է մինչեւ տարեվերջ այցելեմ, սակայն Հայաստանում գտնվելու ընթացքում համերգ ծրագրված չէ:

-Ե՞րբ տեղի կունենա Երեւանում Ձեր տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը:

-Ցանկանում եմ նշել, որ խոսքը գնում է ոչ թե «տուն-թանգարանի» մասին, այլ կառույցը կկոչվի «Շառլ Ազնավուրի մշակութային կենտրոն», որի բացումը ծրագրված է 2011թ.-ի ընթացքում:

-Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանի եւ Ֆրանսիայի կապերի ամրապնդման գործում. այժմ Ձեր ջանքերն ուղղում եք հայ-շվեյցարական հարաբերությունների կատարելագործմանը: Ինչպե՞ս եք համատեղում դիվանագիտական եւ ստեղծագործական գործունեությունը:

-Գիտեք, ես միշտ փորձել եմ լինել իմ հնարավորությունների գագաթնակետին` հետեւելով աշխատանքային կարգուկանոնին: Մեծ հոգս ու պրոֆեսիոնալիզմ է պահանջում դիվանագիտական եւ ստեղծագործական գործունեութան կարգավորումը: Ես հպարտ եմ եւ պատիվ եմ համարում հնարավորություն ունենալ աջակցելու Հայաստանի ու Շվեյցարիայի հարաբերությունների զարգացմանը:

Հարցազրույցը` Նարինե Նազարյանի

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը