Մարզային

Ախուրյանում առաջիկա օրերին կմեկնարկեն բնակարանաշինության աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ախուրյանում առաջիկա օրերին կմեկնարկեն բնակարանաշինության աշխատանքները

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա օրերին Ախուրյանում կմեկնարկեն բնակարանաշինության ծրագրի շինարարական աշխատանքները: Նշենք, որ արդեն ավարտվել են նախապատրաստական աշխատանքները. Ջրաշինարարների փողոցին հարակից' 1.5 հա հատկացված տարածքը մաքրվել է,կատարվել է հարթեցում եւ ցանկապատում:

Ինչպես «Արմենպրես»-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, կառուցվող շենքերի թիվը դեռ որոշված չէ: Այս աշխատանքերին զուգահեռ, ընթացքի մեջ են նաեւ անօթեւանների հերթացուցակի ճշգրտման աշխատանքները: Նախնական տվյալների համաձայն' համայնքում կա 182 անօթեւան: Այս թվի վերջնական ճշգրտումից պարզ կդառնա կառուցվող շենքերի եւ բնակարանների վերջնական թիվը:

Շինարարությունն իրականացվում է «Գլենդել հիլզ» կազմակերպության կողմից: Բազմաբնակելիներն արտաքնապես նման կլինեն Գյումրիի «Մուշ 2» թաղամասում կառուցված շենքերին: Հաշվի առնելով տարածքի գրունտային ջրերի մակարդակը' կկատարվեն շենքերի սեյսմիկ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում