ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները այցելեցին Սեմյոնովկա

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներն այսօր այցելեցին Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանի Սեմյոնովկա գյուղ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում «Դպրոցական սնունդ» ծրագրին զուգահեռ իրականացնում է նաեւ դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ի' Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց «Դպրոցական սնունդ» ծրագրի Գեղարքունիքի մարզի համակարգող Վարդուհի Մնացականյանը, այսօրվա այցի նպատակն էր ոչ միայն հետեւել դպրոցական սննդի տրամադրման, ստեղծման եւ մատուցման աշխատանքներին, այլ նաեւ ստուգել Սեմյոնովկայի միջնակարգ դպրոցում իրականացվող շինանարության ընթացքը:

Պատվիրակությունը Գեղարքունիքի մարզ էր ժամանել ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալին Բելգազմի գլխավորությամբ: Նրանք Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, որի մի մասնաշենքում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ: Այնուհետեւ Գեղարքունիքի մարզպետը եւ ՄԱԿ-ի ծրագրի տարածաշրջանային ղեկավարը քննարկեցին ու ամփոփեցին կատարված աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերեցին դպրոցի հետագա նորոգման խնդիրների շուրջ:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում