Մարզային

Գյումրիում հիմնվեց Հայ-ռուսական բարեկամության այգի

1 րոպեի ընթերցում

Գյումրիում հիմնվեց Հայ-ռուսական բարեկամության այգի

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ դեպի նորակառույց «Մուշ 2» թաղամաս տանող 2 հա տարածքի վրա այսօր հիմնվեց հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող այգի, որտեղ կատարվեց ծառատունկ: Այգու բացմանն ու ծառատունկին մասնակցեցին քաղաքապետարանի, Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները, զինվորականներ: Այգում տնկվեց մոտ 1500 արծաթափայլ բարդի եւ եղեւնի, սոսի եւ թխկի:

Ինչպես «Արմենպրես»-ի Գյումրիի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետարանի լրատվության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը, տարածքի հարթեցման եւ մաքրման աշխատանքները մեկնարկել էին դեռ մեկ ամիս առաջ:

«Տարածքի առաջնային խնամքը կկատարվի քաղաքապետարանի ջրցան մեքենաներով, մինչ նոր ջրագծի կառուցումը: Տարածքը նաեւ պարսպապատվելու է, տեղադրվելու են նստարաններ»,-նշեց Լ.Աղեկյանը:

Ավելացնենք, որ Գյումրիում կա նաեւ հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող այգի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում