Մարզային

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելեց Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնք

2 րոպեի ընթերցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելեց Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնք

ԱՇՏԱՐԱԿ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու եւ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում եւ մրցունակություն» ծրագիրը տեղում քննարկելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մայիսի 17-ին այցելեց Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնք: Նրան ուղեկցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի Արագածոտնի մարզի թղթակիցը, նախարարի հետ հանդիպմանը ներկա էին Արագածի տարածաշրջանի բոլոր համայնքապետերը: Նրանք տեղեկացան, որ մարզի համայնքներից ծրագրում ներգրավված են 6-ը' Ավանը, Ն. Սասնաշենը, Թաթուլը, Նորաշենը, Գեղաձորը, Արագածը։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու են արոտների ջրարբիացման, դեպի արոտները տանող ճանապարհների վերականգնման, հեռավոր արոտներում շինությունների կառուցման, մթերման կետերի, արտադրամասերի ստեղծման, գյուղտեխնիկայի ձեռքբերման նախագծեր։

Ներկայացնելով ծրագիրը' նախարարն ասաց, որ համայնքների ներկայացուցիչներն արդեն ծանոթ են ծրագրին, քանի որ նախորդ տարվա աշնանը դրա վերաբերյալ ծավալուն քննարկումներ են անցկացվել: Ծրագրի նպատակն է օգնել հատկապես լեռնային շրջանում բնակվող գյուղացիներին' այդ շրջանակներում նախատեսելով անասնագլխաքանակի ավելացում եւ արոտավայրերի բարելավում։

Ծրագրի շուրջ իրենց դիտարկումներն արեցին նաեւ համայնքապետերը: Դրանք վերաբերում էին հատկապես արոտավայրերի արդյունավետ օգտագործման, անասնապահաման մթերքների վերամշակման եւ իրացման խնդիրներին: Նշվեց, որ հատկապես այդ տարածաշրջանի համար դրանք կարեւորագույն հարցեր են, քանի որ այստեղ զարգացած է անասնապահությունը, իսկ բնակավայրն էլ հարուստ է արոտավայրերով եւ հարմար գյուղատնտեսության այդ ճյուղի զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում