Անձրեւների պատճառով Սյունիքում դանդաղել են գարնանացանի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Ընթացիկ ամսում շարունակվող անձրեւների պատճառով Սյունիքում դանդաղել են գարնանացանի աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանն «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարզում կատարվել է 4500 հա գարնանացան' հիմնականում հացահատիկային կուլտուրաներ, իսկ ներկայում ընթացքի մեջ է բանջարաբոստանային կուլտուրաների, մասնավորապես' կարտոֆիլի ցանքսը: Մինչեւ մայիսի վերջը մարզում կկատարվի եւս 200 հա գարնանացան:

Մարզում կատարված է նաեւ 10 հազ. հա աշնանացան: Անցած տարի ՀՀ կառավարության կողմից մարզին տրամադրած աշնանացան ցորենի սերմով կատարված ցանքսերի վիճակը, մասնագետների գնահատմամբ, բավարար է:

Հաշվի առնելով, որ անցած տարի գարնանացանից Սյունիքում համարյա բերք չի ստացվել, այս տարի մարզի գյուղացիներին մեծ աջակցություն է ցուցաբերվում աշխատանքները ժամանակին եւ որակով կազմակերպելու համար:

«Գարնանացանի համար Կառավարությունից ստացել ենք 116 տ առաջին վերարտադրության ցորենի եւ 103 տ գարու էլիտար սերմացու: Համայնքները պահանջներ շատ էին ներկայացրել, բայց մենք ստացած քանակությունը որոշեցինք բաշխել բոլոր համայնքներին' գոնե հաջորդ տարվա սերմացուի պահանջը լրացնելու համար», - ասաց Ս.Թանգյանը:

Կառավարության տրամադրած գարնանացան սերմացուով մարզում կատարվել է 110 հա գարնանացան: Ստացված հաջող բերքի դեպքում այն կբավարարի եկող տարվա սերմի պահանջարկը մարզում: Ի դեպ, մարզպետի անմիջական աջակցությամբ գարու սերմացուն գյուղացիներին բաշխվել է անվճար: Շուտով մարզ կներկրվի եւ շուկայականից էժան գներով մարզի գյուղացիներին կտրամադրվի նաեւ 500 տ պարարտանյութ:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում