Մարզային

Սոցիալական ծրագիր` տուբերկուլյոզով հիվանդ քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Սոցիալական ծրագիր` տուբերկուլյոզով հիվանդ քաղաքացիների համար

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակն իրականացնում է սոցիալական ծրագիր' տուբերկուլյոզով հիվանդ քաղաքացիների համար:

Ինչպես «Արմենպրես»-ի Գյումրիի թղթակցին տեղեկացրեց Կարմիր խաչի Շիրակի մարզի մասնաճյուղի նախագահ Լեռնիկ Խաչատրյանը, բացի դեղորայքային բուժումից, իրականացվում է նաեւ սննդի հատկացման ծրագիր' հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուբերկուլյոզը սոցիալական հիվանդություն է: Ամեն ամիս Շիրակի մարզային մասնաճյուղին տրամադրվում է սնունդ, որն էլ իր հերթին այն տրամադրում է պոլիկլինիկաներին, որտեղ էլ սնունդը բաժանվում է հիվանդներին: Դրանք հիմնականում Շիրակի մարզի տուբերկուլյոզով հիվանդ այն քաղաքացիներն են, ովքեր գտնվում են բուժման ընթացքում: Ստացիոնար բուժում ստանալուց հետո նրանք չորս ամիս ստանում են սնունդ:

«Այս հիվանդության բուժման ամենակարեւոր բաղադրիչներից մեկը սնունդն է: Այս դեպքում բուժումն ավելի արդյունավետ է: Սնունդը բաժանելիս' մենք հաշվի ենք առնում' արդյո՞ք հիվանդը անհրաժեշտ դեղորայքը պարբերաբար ընդունում է, թե՞ ոչ: Տուբերկուլյոզը երկարատեւ բուժում է պահանջում»,-նշեց Լ. Խաչատրյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր ամիս այս ծրագրից օգտվում է 66 հիվանդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում