Մարզային

Մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոն` Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոն` Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրիում մայիսի 15-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված «Հայրենիք իմ չքնաղ» մանկապատանեկան փողային նվագախմբերի հանրապետական փառատոնը:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2006 թվականից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ: Փառատոնի նպատակն է աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, նպաստել նրանց կատարողական վարպետությանը, ինչպես նաեւ խթանել նոր փողային նվագախմբերի ստեղծմանը:

Այս տարի փառատոնին մասնակցեցին ՀՀ հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող 16 փողային նվագախմբեր:

Փառատոնը մեկնարկեց շքերթով, որը սկսվեց Գյումրու Սայաթ-Նովա փողոցից եւ շարունակվեց մինչեւ կենտրոնական հրապարակ, որտեղ ելույթ ունեցան բոլոր փողային նվագախմբերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետարանի «Անի» փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գառնիկ Մեժլումյանը, այս փառատոնն օգնում է խթանել փողային նվագախմբերի գործունեությանը, վերականգնվում է նաեւ հետաքրքրությունը փողային գործիքների նկատմամբ:

Ավելացնենք, որ եթե 2006 թվականին փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցել են 6 նվագախմբեր, ապա այս տարի այդ թիվն ավելացել է տասով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում