Մարզային

Հաստատվել է Կապան քաղաքի 2012թ. բնապահպանական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հաստատվել է Կապան քաղաքի 2012թ. բնապահպանական ծրագիրը

ԿԱՊԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան համայնքի ավագանին հաստատել է քաղաքի շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության պահպանման 2012թ. ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 44 մլն 361 հազար դրամ է: Ծրագրի 75 տոկոսից մի փոքր ավելին ներառում են բնապահպանական, իսկ մնացածը' առողջապահական ենթածրագրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի Կապանի թղթակիցը, նախատեսված գումարի զգալի մասը' 30 մլն 250 հազար դրամ, կնպատակաուղղվի քաղաքի մակերեւութային ջրերի եւ ջրային էկոհամակարգի պահպանության համար. կմաքրվի քաղաքի միջով հոսող Ողջի գետի հունը: Կիրականացվեն նաեւ մթնոլորտային օդի պահպանման, կանաչապատ տարածքների վերականգնման ու ընդլայնման աշխատանքներ: Առողջապահությանը միտված աշխատանքները ներառում են բուժսարքավորումների ձեռքբերում Կապանի բժշկական կենտրոնի համար: Կլինեն նաեւ աջակցության ծրագրեր' մինչեւ 6 տարեկան երեխաների առողջության պահպանմանն ուղղված, ինչպես նաեւ' ձեռք կբերվի հավելյալ սնունդ' մանկապարտեզ հաճախող երեխաների համար:

Ավագանու կողմից հաստատված Կապան քաղաքի բնապահպանական ծրագիրը կներկայացվի ՀՀ ֆինանսների նախարարությանը' 2012թ. պետբյուջեի նախագծում ընդգրկելու համար: Ծրագիրը կազմվել է' համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում