Հատուկ միկրոավտոբուս` սահմանափակ կարողություններով երեխաների համար

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Կարմիր խաչ»-ի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն»-ն այսօր ստացավ սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված հատուկ միկրոավտոբուս: Ութ ուղեւորի համար նախատեսված ավտոբուսը հնարավորություն ունի հատուկ վերելակային սարքի միջոցով բարձրացնել եւ ավտոբուսի մեջ տեղադրել երկու անվասայլակ' առանց որեւէ դժվարության: Միկրոավտոբուսի բոլոր նստատեղերն ունեն հատուկ ամրագոտիներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Կարմիր խաչ»-ի Գերմանիայի գրասենյակի ներկայացուցիչ Քրիստանա Գայեվսկին, որը նաեւ Բեռլինի «Էլիզաբեթ Վայսկե» հաշմանդամների գիշերային կենտրոնի տնօրենն է, դեռ անցած տարվա հոկտեմբերին «Կարմիր խաչ»-ի Գերմանիայի գրասենյակի մի քանի անդամներով այցելել են Գյումրիում գործող տարբեր սոցիալական կառույցներ:

«Այցելելով Գյումրու «Երեխաների տուն»' մենք մտածեցինք, որ այս կառույցին առաջին հերթին անհրաժեշտ է այնպիսի մեքենա, որը սահմանփակ կարողություններով երեխաներին հնարավորություն կտա ավելի շարժուն լինել»,-նշեց Քրիստանա Գայեվսկին:

Ավելացնենք, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող հանրապետական նշանակության մանկատունն ունի 1 օրականից մինչեւ 6 տարեկան 128 սան: Նրանք հանրապետության բոլոր մարզերից բերված սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներ են:

«Ընդհանրապես, այս մեքենան առաջին իսկ պահից մեզ անհրաժեշտ էր: Երեխաների տեղափոխումը Երեւան' վիրահատության, կամ այլ կազմակերպություններ, եւ ինչու չէ նաեւ զբոսանքի, դժվար էր, իսկ այս մեքենան հնարավորություն է տալիս երեխաներին ապահով սայլակով տեղափոխելու: Բացի այդ, այս մեքենան ունի նաեւ բոլոր նստատեղերում հատուկ ամրակապեր, որը մյուս երեխաների տեղափոխումը եւս ապահով է դարձնում: Այս մեքենայի հետ մենք ստացել ենք նաեւ սպասք եւ սպասքի հարմարանքներ սահմանափակ կարողություներով երեխաների համար»,-նշեց «Երեխաների տան» տնօրեն Ռուզան Ավագյանը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ