Մարզային

Գյումրիում պարգեւատրվեցին երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ շարադրությունների մրցույթի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու թիվ 7 դպրոցում այսօր պարգեւատրվեցին «Երեխաների թրաֆիքինգի կանխարգելում» ծրագրի շրջանակներում հայտարարված շարադրությունների մրցույթի հաղթողները:

Եվրամիության, Չեխիայի կառավարության, «People in Need», «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպությունների, ՀՕՄ-ի համատեղ աջակցությամբ Հայաստանում «Տեղեկացվածության արդյունավետության բարձրացում եւ համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբված եւ հզորացված համակարգի ստեղծման ծրագիր»-ն իրականացվում է երկրորդ տարին: Ծրագրի շրջանակներում հանրապետությունում վերապատրաստում է անցել 319 մանկավարժ: Վերջիններիս հանրակրթական դպրոցներում անցկացրել են հատուկ դասեր' թրաֆիքինգ երեւույթի վերաբերյալ, իսկ արդեն դեկտեմբերին հայտարավեց շարադրության մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Տաթեւ Բեժանյանը, մինչ ծրագրի մեկնարկն անցկացված հետազոտությունը ցույց էր տվել, որ երեխաների իրազեկումը երեւույթի մասին բավականին ցածր տոկոս է կազմում, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը' ծրագրի նախաձեռնողներն ունեին մտավախություն' դրա արդյունավետության վերաբերյալ:

«Ի ուրախություն բոլորիս, արդեն իրազեկման դասընթացներից հետո հայտարաված շարադրությունների մրցույթին ներկայացվեց 3 հազար շարադրություն: Մեզ համար շատ դժվար է դրանց միջից ընտրել 150-ը, իսկ դրանցից 31-ը' յուրաքանչյուր մարզից երեք լավագույն շարադրություն: Արդյունքերը շատ տպավորիչ էին. փայլուն շարադրություններ էին: Թեեւ Շիրակի մարզում մրցանակների արժանացան երեքը, սակայն մյուսները շատ քիչ էին զիջում: Ընտրության ժամանակ հաշվի են առնվել գրագիտությունը,շարադրանքը, ոճը եւ այլն: Մենք ծրագրով ե'ւ երեխաների, ե'ւ ուսուցիչների շրջանում, իրոք, լավ արդյունքեր ենք գրանցել»,-նշեց Տ. Բեժանյանը: Մարզում լավագույն' առաջին մրցանակին արժանացել է Ամասիայի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Տաթեւ Կոստոյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում