Մարզային

ՏԻՄ ընտրություններ` Սյունիքում

1 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :

Հունիսի 19-ին Սյունիքի մարզի երեք' Ուժանիս, Աղվանի եւ Նորավան, հայանքներում նշանակվել են ՏԻՄ հերթական ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սյունիքի մարզից, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքի Նորավան գյուղում կանցկացվեն համայնքի ավագանու, իսկ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքի Ուժանիս եւ Աղվանի համայնքներում' գյուղապետի ընտրություններ: Նորընտիր տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտականությունները կստանձնեն Աղվանիում եւ Նորավանում հուլիսի 26-ից, իսկ Ուժանիսում օգոստոսի 8-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում