Հասարակական

Շառլ Ազնավուրը հանդիպում է ունեցել «Սեմրա» հիմնադրամի նախագահի եւ փոխնախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը հանդիպում է ունեցել «Սեմրա» հիմնադրամի նախագահի եւ փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում փետրվարի 4-ին Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպում է ունեցել Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական (Conseiller aux Etats), Ժուրա կանտոնի եւ Հանրապետության նախկին նախարար, «Սեմրա» (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաեւ Սեմրա հիմնադրամի եւ Երեւանի Արաբկիր բժկական կենտրոնի միջեւ համագործակցության ուղղությունները:

Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը եւ ընդլայնումը: «Սեմրա» հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին, եւ արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում