Հասարակական

Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեր երկրի մշտական ներկայացուցիչ, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանը, երեկ Փարիզում կայացած Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Ազնավուրը հայտարարել է, որ միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը»: Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը փաստել է, որ մերձավորարեւելյան բոլոր խնդիրներում Թուրքիան գրավել է բաց հակահրեական դիրքորոշում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում