Ղ.Ուլիխանյան «Չկորցնելով դեղերի ԱՊՀ շուկան` պիտի կարողանանք նվաճել նոր շուկաներ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեղերի շուկայում այսօր գրանցված է շուրջ 4000 անուն դեղ, սակայն մրցակցային պայմաններում առավել ցածր գին ունենալու համար անհրաժեշտ է ունենալ նվազագույնը 7-8 հազար անուն դեղ. «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր նշեց «Հայկական դեղագործական ասոցիացիա»-ի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Հայկական դեղարտադրողները 14-ն են, եւ արտադրանքի 48-50%-ն արտահանվում է ԱՊՀ երկրներ:

«Մեզ համար կարեւոր է, որ չկորցնելով մեր ԱՊՀ շուկան` կարողանանք նվաճել նաեւ նոր շուկաներ»,- ասաց նա` GMP համակարգին ընդառաջ գնալու ծրագրերի համատեքստում դա համարելով միակ ռացիոնալ ուղին: ՀՀ կառավարությամբ որոշմամբ` մինչ 2012թ-ը Հայաստանում պետք է ներդրվի GMP- good manufacturing practice`դեղերի պատշաճ արտադրողական գործընթաց, համակարգը, որով, ըստ Ղ.Ուլիխանյանի, դյուրին կդառնա դեղերի եւ ներկրումը, եւ հայկական արտադրության արտահանումը:

Նա տեղեկացրեց, որ այսօր մեկ անուն դեղը գրանցելու համար վճարվում է 9 հարյուր հազար դրամ, եւ գրանցման գործընթացը տեւում է շուրջ երեք ամիս, քանի որ կատարվում են բոլոր լաբորատոր ստուգումները: Նույն դեղը տարբեր դեղաչափով կամ տարբեր կիրառման ձեւով ներմուծվելու դեպքում գրանցվում է համապատասխանաբար մոտ կես գնով: Ղ.Ուլիխանյանի կարծիքով` եւ գրանցման գինն է բարձր, եւ երկարատեւ է գործընթացը:

«Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի հետեւել այլ երկրների օրինակին, որոնք, որպես հիմք ընդունելով եվրոպական փորձագետների կարծիքը, գրանցման գործընթացը կարճացնում են մինչեւ մեկ շաբաթ»,- նշեց նա: «Այսօր Հայաստանում գործում են 1000-ից ավելի դեղատներ եւ մոտ 50 դեղ ներմուծողներ»,- ասաց նա` հավելելով, որ բացառվում է այս ոլորտում մենաշնորհային տնտեսությունը:

«Նույն, ասենք` եվրոպական որեւէ արտադրողից Հայաստան դեղ են ներմուծում մի քանի կազմակերպություններ: Դրանով կանխվում է գնի կամայական սահմանումը»,- նշեց ասոցիացիայի նախագահը:

Հայերեն

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու

ՔՊ-ում անհիմն են համարում ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու մասին լուրերը

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի

Թմրանյութեր տեղափոխող նավին ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի