Խճանկար

2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ գուշակ-ութոտնուկ Պաուլը սատկել Է

1 րոպեի ընթերցում

2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ գուշակ-ութոտնուկ Պաուլը սատկել Է

ԲԵՌԼԻՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայում 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր խորհրդանիշ աշխարհում ամենահայտնի գուշակ-ութոտնուկ Պաուլը սատկել Է: Այս մասին հաղորդել Է ԴԴՊ նորությունների գործակալությունը:

Օբերհաուզենի օվկիանարիումի աշխատակիցները հայտնել են, որ դա տեղի Է ունեցել լույս երեքշաբթի օրվա գիշերը: Գուշակ-ութոտնուկը համաշխարհային հռչակ ձեռք բերեց ճիշտ կանխագուշակելով առաջնությունում Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ բոլոր ութ մրցախաղերի արդյունքը: Նա չսխալվեց նաեւ ֆուտբոլի համշխարհային առաջնության հաղթողի հարցում: Ինչպես եւ գուշակել Էր Պաուլը, չեմպիոն դարձավ Իսպանիայի հավաքականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում