ԱՊՀ երկրներում պաշտոնական տվյալներով բնակվում է մոտ 1,5 մլն հայ, ոչ պաշտոնական` շուրջ 3 մլն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների հայ համայնքներում պաշտոնական տվյալներով մոտ 1,5 մլն հայ է բնակվում, ոչ պաշտոնական` ավելի քան 3 միլիոն: Այս մասին «Արմենպրես»- ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանը` նշելով, որ պաշտոնական տվյալներով 1,2 մլն-ը Ռուսաստանում է: Ոչ պաշտոնական տվյալներով Ռուսաստանի հայ համայնքը աշխարհում ամենամեծն է, իսկ ըստ պաշտոնական աղբյուրների` երկրորդն է ԱՄՆ-ից հետո, որտեղ բնակվում է 1,3 մլն հայ, ոչ պաշտոնական տվյալներով` 1,5 մլն: «ՌԴ-ում հայերի թիվը, համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների, 2,5 միլիոն է:

Դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով, մասնավորապես` քաղաքացիական կարգավիճակով»,-ասաց Վ. Պետրոսյանը` հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող բազմաթիվ հայեր քաղաքացիություն չունեն եւ օգտվում են ժամանակավոր կեցության իրավունքից, իսկ դա մարդահամար անցկացնելիս չի գրանցվում: «Բացի դա՝ մարդահամարի ժամանակ ազգային պատկանելությունը շատ դեպքերում չի նշվում եւ հետեւաբար շատերն էլ չեն հաշվվում որպես հայեր»,-պարզաբանեց նա: Ամբողջ Սփյուռքում հաշվվում է մոտ 7 մլն հայ, որից միայն 1 մլն-ը` Եվրոպայի 35 երկրներում: Ըստ պաշտոնական տվյալների` Ուկրանիայում բնակվում է 200 հազ., Բելառուսում`10-15 հազար, եւ Մոլդովայում` 8 հազար հայ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, համապատասխանաբար` 0,5 մլն, 30 հազար եւ 12 հազար:

Հայերեն

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին