Մարզային

Վթար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում

1 րոպեի ընթերցում

Վթար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում

ԿԱՊԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 14-ի լույս 15-ի առավոտյան, ժամը 3-4-ն ընկած ժամանակահատվածում վթարվել է ԶՊՄԿ-ին պատկանող մի քանի մլն խորանարդ մետր տարողության ջրավազանի փականը, ինչի հետեւանքով հսկայական քանակությամբ ջուր սկսել է հոսել Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի հարեւանությամբ հոսող Գեղի գետ:

Առանց այդ էլ անձրեւային եղանակների պատճառով հորդացած գետի մակարդակը կտրուկ բարձրացել է, եւ ջուրը քշել-տարել է ափամերձ այգիները, ցանքսերը, քանդել թաղամասի կամուրջը, լցվել գոմերը, ողողել անգամ գետից զգալիորեն հեռու գտնվող դպրոցի բակը: Բնակիչների վկայությամբ` աստիճանաբար ջրի հոսքը դեպի գետ գնալով ուժեղանում է, եւ դեռեւս վտանգը պահպանվում է:

Մասնագետների վկայությամբ` ջրավազանի ջուրն ամբողջությամբ պետք է դատարկվի, որից հետո միայն կճշտվեն վթարի պատճառները եւ կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ: Ավելացնենք, որ վերջին 3 ամսում սա երկրորդ վթարն է, որ արձանագրվում է ջրավազանում: Այդ պատճառով թաղամասի բնակիչներն արդեն սկսել են անհանգստանալ նաեւ իրենց կյանքի անվտանգության համար: ԶՊՄԿ-ն արդեն խոստացել է հաշվարկել բարիկավանցիներին հասցված վնասները եւ կատարել փոխհատուցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում