Հասարակական

Թողարկվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 56-րդ ալբոմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թողարկվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 56-րդ ալբոմը, որում ներկայացված են նրա հայտնի կատարումները` Ջոն Քլեյտոնի ջազ նվագախմբի ուղեկցությամբ: «Նա վերադառնում է հուշերի գրքով, ջազային երանգներ ունեցող նոր ալբոմով եւ DVD ժողովածուովե,-գրել է ýրանսիական «üիգարոնե` մեջբերելով Շ. Ազնավուրի խոսքերը. «Ես պետք է մի շարք գործեր անեմ. կինո, հեռուստատեսություն, համերգային շրջագայություն: Գլխումս թեմաներն ավելի շատ են, քան ինձ մնացած տարիներըե: «Ցածր ձայնովե ինքնակենսագրական գրքի առնչությամբ հեղինակը նշել է. «Ես նրանց թվում եմ, ովքեր իրենց ինքնակենսագրությունը գրում են միայնակ: Կարեւորն այստեղ ոճն է, որով այն պատմվում է. պետք է, որ այն հուզիե,-ասել է նա: Ազնավուրը գրքում պատմում է նաեւ անեկդոտներ` քաղված իր գեղեցիկ եւ հարուստ կարիերայից, որը նրան դարձրել է նաեւ üրանսիայի սահմաններից դուրս ամենագնահատված արտիստներից: «Արտերկրում անծանոթ լինելու վախը, որ պետք է ինչ- որ բան ապացուցես, խանգարում է հուզել մարդկանց: Իմ մտահոգությունները փարատվեցին. գալով Միացյալ Նահանգներ բացարձակապես անծանոթ, այնտեղ նվաճեցի հանդիսատեսե,-նշել է մեծանուն երգիչը: Շ. Ազնավուրի 56-րդ ալբոմը ձայնագրվել է Լոս Անջելեսի լեգենդար Capitol ստուդիայում: «Ես այնտեղ ներկա եմ գտնվել üրենկ Սինատրայի երկու սեանսներին եւ տպավորված եմ եղել նրա հստակությամբե,-նշել է Ազնավուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում