Տարածաշրջանային

Ադրբեջանը բարձրացրել է տղամարդակնաց եւ կանանց կենսաթոշակային տարիքը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանն այսօր օրինագիծ է ընդունել տղամարդկանց եւ կանանց կենսաթոշակային տարիքը 2010 թ-ի հունվարի 1- ից համապատասխանաբար 63 եւ 60 տարին դարձնելու մասին: Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Խադի Ռաջաբլին լրագրողներին ասել է, որ օրենքի նոր կարգավորմամբ տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը սկսած 2010 թ-ի հունվարի 1-ից մինչեւ 2012 թ-ի հունվարի 1-ը, իսկ կանանց համար` սկսած 2010 թ-ի հունվարի 1-ից մինչեւ 2016 թ- ի հունվարի 1-ը, ամեն տարի պետք է բարձրացվի 6 ամսով, հասցնելով, համապատասխանաբար, 63 եւ 60 տարիքի: Նորամուծությունների համաձայն, տարիքի հետ կապված աշխատանքային կենսաթոշակ տրվում է այն թոշակառուներին, որոնք ունեն 12 տարվա ապահովագրական ստաժ (բացառությամբ նրանց, ում կեմսաթոշակը նշանակվել է մինչեւ այդ օրենքի ուժի մեջ մտնելը):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում