Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի իրաքյան Քրդստան
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ արտաքին առեւտրի նախարար Զաýեր Չաղլայանը շաբաթվա վերջին Էրբիլում հանդիպումներ կունենան իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ` Անկարայի եւ Էրբիլի մջեւ համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկելու համար: Ըստ CNN Turk-ի, Դավութօղլուն Քրդստանի ղեկավարության հետ կքննարկի նաեւ Կիրկուկում եւ Էրբիլում թուրքական հյուպատոսություններ բացելու հարցը: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Բասրա եւ Մոսուլ քաղաքներ: