Տարածաշրջանային

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հերթական այցը տեղի կունենա նոյեմբերի սկզբին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռներ üասյեի եւ Ռոբերտ Բրադկեի տարածաշրջան հերթական այցը տեղի կունենա նոյեմբերի սկզբին: Այդ մասին հաղորդվում Է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Այցի հարցը հոկտեմբերի 26-ին քննարկվել Է Լյուքսեմբուրգում Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Հաղորդագրության մեջ ասված Է, որ այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում կշարունակվի բազային սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քննարկումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում