Տարածաշրջանային

Թուրքիան ցանկանում է հաշտվել Իսրայելի հետ

1 րոպեի ընթերցում

ԹԵԼ ԱՎԻՎ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացի դիվանագետները Իսրայելին հայտնել են, որ Թուրքիան հնարավոր է համարում Երուսաղեմի հետ խախտված հարաբերությունների վերականգնումը: Թուրքիայում տարածված տեղեկությունների համաձայն, թուրքական հանրային հեռուստաալիքը խնդրել է բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաներին հարցազրույցներ տալ երկու երկրների միջեւ հարաբերությունները լավացնելուն ուղղված քայլերի շուրջ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել պաշտոնատար անձանց համաձայնվել հարցազրույցին եւ ողջունել է թուրքական կողմի խնդրանքը` հայտարարելով, որ դա դրական տեղաշարժ է Իսրայելի նկատմամբ Անկարայի կեցվածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում