Տարածաշրջանային

Ահմադինեժադ. Իրանը պաշտպանելու Է խաղաղ միջուկային ծրագիրը շարունակելու իր իրավունքը

2 րոպեի ընթերցում

ՌԱԲԱԹ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պաշտպանելու Է խաղաղ միջուկային ծրագիրը շարունակելու իր իրավունքը: Այս հայտարարությամբ երկրի մայրաքաղաքում հանդես Է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հայտարարությունը հնչել Է այն պահին, երբ աշխարհը Թեհրանից պատասխան Էր սպասում արտասահմանում իրանական ուրանի հարստացման վերաբերյալ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության առաջարկությանը: Ահմադինեժադն իր հայտարարությունը ուղղակիորեն չի կապել ՄԱԳԱՏԷ-ի կողմից մշակված ծրագրի հետ, բայց այն վկայում Է, որ Իրանը խստացնում Է իր դիրքորոշումը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկի նկատմամբ: Սպասվում Է, որ պաշտոնական Թեհրանը այդ առաջարկին պատասխան կտա արդեն այս շաբաթ: ՄԱԳԱՏԷ-ի մշակած ծրագրով նախատեսվում Է Իրանում առկա ուրանը լրահարստացման համար ուղարկել այլ երկրներ, ինչը, Արեւմուտքի կարծիքով, կկրճատի դրա պաշարները եւ կսահմանափակի միջուկային զենք ստեղծելու Թեհրանի հնարավորությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Ահմադինեժադը դարձյալ քննադատության Է ենթարկել Իսրայելին, որը, ինչպես ենթադրվում Է, միջուկային զենքի Է տիրապետում: «Եթե անօրինական ռեժիմը միջուկային զենք ունի, անկարելի Է մյուս երկրներին արգելել խաղաղ հետազոտություններ անցկացնել միջուկային բնագավառումե,-ասել Է Իրանի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում