Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները 63-ն են
2 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական բանտարկյալների միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 30-ին, Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են այդ երկրում քաղաքական բանտարկյալների թվաքանակը` միջազգային կազմակերպություններին ներկայացնելով տարբեր ցուցակներ: Ըստ ադբեջանական «Մուսավաթե թերթի, Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի ցուցակում քաղաքական բանտարկյալների թվաքանակը նշվել է 27, իսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ýեդերացիայի ցուցակում՝ 66 հոգի: Երկու կազմակերպությունների ցուցակներում միայն 17 հոգու անուններն են համընկնում: 17 հոգուց 2-ը «Մուսավաթե կուսակցության անդամ Մեհդի Հուսեյնլին եւ Սակիթ Զահիդովն (Միրզա Սակիթ) են, ովքեր այլեւս ազատության մեջ են: Միայն Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ýեդերացիայի ցուցակում նշված Նովրուզալի Մամեդովն էլ օգոստոսի 17-ին բանտում մահացել է: Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցուցակով ներկայում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թվաքանակը հաշվվում է 63 հոգի, իսկ Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիտորինգային խմբի ցուցակով՝ 25 հոգի: Ցուցակներում նրանցից միայն 15-ի անուններն են համընկնում: Երկու կազմակերպությունները միջազգային կազմակերպություններին չեն կարողանում միասնական ցուցակ ներկայացնել այն պատճառով, որ մոնիտորինգային խումբը ýեդերացիայից պահանջում է հանել լեզգիների «Սադվալե կազմակերպության անդամներին, իսկ վերջինս էլ համարում է, որ մոնիտորինգային խմբի ցուցակում նշված 10 քաղբանտարկյալները պետք է ներկայացվեն իրենց ցուցակով: