Տարածաշրջանային

Բաղապշը Աբխազիայի փոխնախագահի պաշտոնում առաջարկել Է վարչապետ Անկվաբի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

ՍՈՒԽՈՒՄ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը, որն այսօր «Միասնական Աբխազիաե կուսակցության համագումարի կողմից երկրորդ ժամկետով առաջադրվել Է պետական բարձրագույն պաշտոնի թեկնածու, առաջարկել Է պատգամավորներին՝ վարչապետ Ալեքսանդր Անկվաբին առաջադրել որպես հանրապետության փոխնախագահի պաշտոնի թեկնածու: Նրա խոսքով՝ դա երկրի փոխնախագահի պաշտոնի առավել ընդունելի թեկնածուն Է: Նախագահի ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 12-ին: Նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվել Է հոկտեմբերի 13-ին եւ կավարտվի նոյեմբերի 2- ին: Ընդդիմադիր Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը հոկտեմբերի 23- ին կայացած համագումարում նախագահի թեկնածու Է առաջադրել իր ղեկավար Բեսլան Բուտբային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում