Էրզրումում անհայտ մարդիկ տապալել են Աթաթուրքի կիսանդրին
1 րոպեի ընթերցում
ԷՐԶՐՈՒՄ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրզրումից Արտվին գնացող ճանապարհին գտնվող զբոսայգում 4 տարի առաջ տեղադրված Աթաթուրքի կիսանդրին ուրբաթ գիշեր տապալվել է անհայտ մարդկանց կողմից, հայտնել է թուրքական DHA գործակալությունը: Հետաքրքրական է, որ չարագործները ձեռք չեն տվել Աթաթուրքի կողքին տեղադրված Քյազիմ Կարաբեքիրի կիսանդրուն: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել չարագործներին հայտնաբերելու համար: Էրզրումի բնակչությունը կատարվածի համար պատասխանատու է համարել քաղաքապետարանին՝ զբոսայգին վերահսկողությունից դուրս թողնելու հարցում: