Իրանը համաձայն Է ՄԱԳԱՏԷ-ի առաջարկներին, բայց պահանջում Է մի շարք փոփոխություններ կատարել
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը համաձայնել Է արտասահմանում իր ուրանի լրահարստացման վերաբերյալ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության առաջարկությունների փաթեթին, պայմանով, որ դրանում կատարվեն մի շարք «շատ կարեւոր փոփոխություններե: Այդ մասին այսօր հաղորդել Է «üրանսպրեսե գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ Ալամե իրանական հեռուստաալիքը: Անցած չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 21-ին, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մուհամեդ Էլ Բարադեյը հայտնել Է, որ Իրանի, üրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին Է փոխանցել Թեհրանի հետազոտական ռեակտորի համար հարստացված ուրանի մատակարարման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը: Հոկտեմբերի 23-ին առաջարկությունների փաթեթին համաձայնության մասին ՄԱԳԱՏԷ-ին հայտնել են üրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Իրանը հայտարարել Է, որ առաջարկություններին պատասխան կտա այս շաբաթ: